Առաջին նախագահի վերջին մաղձաժայթքման մասին միայն մի բան կա ասելու. Նա ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Մնացածն առաջին նախագահին բնորոշ մաղձ է և մինչև վերջերս ոչ այնքան բնորոշ լոլոներ: Եվ ուրիշ ոչինչ»։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր գրառում էր արել՝ նշելով. «Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն։