Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը

15:19, 22 սեպտեմբեր 2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է  ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը
Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։
 
Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության;
 
«Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը դիվանագիտության հաղթանակը, այս տոնական օրը մաղթում եմ առաջին հերթին մեր դիվանագետներին, ապա մեզ բոլորիս այդպիսի հաղթանակներ, մեր ժողովրդին խաղաղություն ու զարգացում»,- նշել է նախագահը։
Նախագահը նաև շրջել է ներկայացուցչության շենքում, ծանոթացել ընդհանուր պայմաններին։
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները