Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացավ «Ոսկե գնդակին» Փարիզում ընթացող մրցանակաբաշխությունում։
Անցած տարի մրցանակին արժանացել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։