Հետևեք մեզ։

Հայաստանում ժողովորդավարությունը իդեալական չէ, քանի որ մտածում ու աշխարհն ընկալում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով․ Փաշինյան

09:13, 23 սեպտեմբեր 2025
Հայաստանում ժողովորդավարությունը իդեալական չէ, քանի որ մտածում ու աշխարհն ընկալում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով․ Փաշինյան

Ո՞վ է ժողովրդավարության ու ժողովրդավարական արժեքների կրողը։ Թույլ տվեք ասել, որ այս դեպքում, այդ արժեքների կրողը իշխանությունն է. այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝  Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ։

«Մենք ասում ենք՝ պետք է բոլոր հարցերը քննարկել։ Իսկ ինչպիսին կարող է լինել մի երկրում ժողովրդավարությունը, որտեղ մենք բոլորս ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրության մոդելներով»,-ասել է նա և ընգծել՝ Հայաստանում ժողովորդավարությունը իդեալական չէ, քանի որ մտածում ու աշխարհն ընկալում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով։

 

Նրա կարծիքով՝ դատական իշխանության ու ժողովրդի միջև օրգանական կապ չկա։ Գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ «Ժողովրդավարության ֆորում»-ում ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ այդ «բացը» լրացնելու համար մտադիր է Հայաստանում ստեղծել երդվյալ ատենակալների ինստիտուտ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները