Հետևեք մեզ։

Եթե Փաշինյանն է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, ապա ինչու էին մեր զինվորները մեռնում ու վիրավորվում 1991-2020 թվականներին, այդ ի՞նչ տարօրինակ խաղաղություն էր․ Ռուբինյան

13:52, 23 սեպտեմբեր 2025
Եթե Փաշինյանն է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, ապա ինչու էին մեր զինվորները մեռնում ու վիրավորվում 1991-2020 թվականներին, այդ ի՞նչ տարօրինակ խաղաղություն էր․ Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է․ 
 
 
«Տրամաբանություն ըստ նախկին եռանախագահության ու իրենց աղանդների ներկայացուցիչների.
1. Ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը Ադրբեջանին պատերազմ է հայտարարել կամ հրահրել կամ ներքաշվել է դրա մեջ:
 
2. Ի պատասխան Փաշինյանի հակադարձ պնդման, որ անհնար էր 2020 թվականին Հայաստանին ներքաշել մի պատերազմի մեջ, որի մեջ այն արդեն իսկ ներքաշված էր 1991-92 թվականներից սկսած` հենց նախկին եռանախագահության իշխանության տարիներին, ասել որ Փաշինյանը մեղադրում է հայկական կողմին:
Երեսպաշտության, փարիսեցիության ու դավաճանության արքաներ
 
 
Հ.Գ. Եթե Փաշինյանն է Հայաստանը 2020 թվականին ներքաշել պատերազմի մեջ, ապա ինչու՞ էին մեր զինվորները մեռնում ու վիրավորվում 1991-2020 թվականներին: Այդ ի՞նչ տարօրինակ խաղաղություն էր»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները