Հետևեք մեզ։

Ինչո՞ւ էր սեպտեմբերի 19-ի երեկոյան Երևանի կենտրոնը հոսանքազրկված․ ՀԷՑ-ի պարզաբանումը

14:24, 23 սեպտեմբեր 2025
Ինչո՞ւ էր  սեպտեմբերի 19-ի երեկոյան Երևանի կենտրոնը հոսանքազրկված․ ՀԷՑ-ի պարզաբանումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.
Ս.թ.-ի Սեպտեմբերի 19-ին՝ երեկոյան 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է՝ հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի հոսանքազրկման:
 
 
Անձրևաջրերի ներթափանցման պատճառ է հանդիսացել շուրջ մեկուկես ամիս առաջ մեկնարկած և դեռևս ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգման աշխատանքները, որն իրականացվում էր կապալառու ընկերություններից մեկի կողմից:
 
 
Վերը նշված աշխատանքների ժամկետների ձգձգման մասին «ՀԷՑ» ՓԲԸ Խումբ ենթակայանների սպասարկման խմբի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ին, ով ցուցաբերելով անգործություն՝ ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ նաև պատշաճ չի տեղեկացրել անմիջական ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին:
 
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թ.Վ.-ի կողմից ցուցաբերած անգործության և իր լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների թերի կազմակերպման հետևանքով «ՀԷՑ» ՓԲ Ընկերությունը պատշաճ չի իրականացնել
կոնկրետ տարածքում և կոնկրետ ժամերին անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու իր գործառույթը, որն էլ հանգեցրել է խոշոր վթարային իրավիճակի և պատճառել անհարմարություն շուրջ 20,000 բաժանորդների համար, «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ՝ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից:
 
 
Ինչպես նաև պաշտոնական գրություն է հասցեագրվել Կապալառու ընկերությանը՝ ստանձնած պայմանգրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված գույքային վնասի, ինչպես նաև հոսանքազրկման ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի համար:
 
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախապահանջը ստանալուց հետո սեղմ ժամկետներում Կապալառու ընկերությունը պարտավորվում է վերականգնել «ՀԷՑ» ՓԲ Ընկերությանը պատճառված վնասը՝ ենթակայանը բերելով պատշաճ շահագործման վիճակի:
Վթարային իրավիճակի հետագա զարգացումը կանխվել է կենտրոնական կարգավարական ծառայության, «ՀԷՑ» ՓԲԸ խումբ ենթակայանների աշխատակիցների և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության անմիջական միջամտությամբ:
 
 
Անջատումը տևել է ընդհանուր 1 ժամ 45 րոպե, որից հետո էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները