Հետևեք մեզ։

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն. Էրդողան

18:54, 23 սեպտեմբեր 2025
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին:

Էրդողանը հիշեցրել է, որ Անկարան ի սկզբանե խրախուսել է Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնել խաղաղության:

«Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին ձեռնարկվեցին քայլեր, որոնք կնպաստեն երկու երկրի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Կրկին շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս գործընթացին իր ներդրումն ունենալու համար»,- շարունակել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն էլ ընթանում է նախատեսվածի համաձայն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները