Հետևեք մեզ։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությում

08:42, 24 սեպտեմբեր 2025
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությում

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը, ով հետախուզվում էր փողերի լվացման գործով, ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում:

Բորիս Ավագյանը ՝ նախկին պաշտոնյա, Սանկտ Պետերբուրգում դատարանի նիստի ժամանակ դահլիճից դիմել է փախուստի, երբ քննարկվում էր նրա կալանավորման հարցը։

Ըստ մամուլի, նա «ծխելու» պատրվակով դուրս է եկել և այլևս չի վերադարձել դահլիճ։

Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդել են, որ նա թաքնվել է Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսությունում:

 

Ավելի վաղ Ավագյանն ասել էր.

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները