Հետևեք մեզ։

Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ․ Նարեկ Կարապետյան

09:28, 24 սեպտեմբեր 2025
Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող  Նարեկ Կարապետյանը գրել է.

«9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ:

Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:

Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե:

Խնդրում եմ «փաստեր» նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն:

Շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները