Իշխանությունը զբաղված է ֆեյք, սարքած դատավարություններով և իրական հանցագործներին փողոցում թողնելով. այս մասին Փարաքարի սպանված ղեկավարի տան մոտ լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, եթե այս սպանությունը չբացահայտվեց, իրենք երկար պատասխան են տալու այս արարքների համար։ Վալոդյան համեստության տիպար էր, համայնքի համար պայքարող մարդ։ Իրենք պետք է բացահայտեն այս սպանությունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում»,–ասաց նա։
Նա նշեց, որ սա չբացահայտել հնարավոր է միայն չցանկանալու դեպում։