Հետևեք մեզ։

Հայաստանի իրավապահների բացն է, որ այսօր նման դեպքեր են տեղի ունենում․ Մեսրոպ Առաքելյան

10:04, 24 սեպտեմբեր 2025
Հայաստանի իրավապահների բացն է, որ այսօր նման դեպքեր են տեղի ունենում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկրր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը բացառում է, որ այսօր սպանված Վալոդյա Գրիգորյանը որևէ մեկի հետ կոնֆլիկտ ունենար։

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց՝ Հայաստանի իրավապահների բացն է, որ այսօր նման դեպքեր են տեղի ունենում։

Առաքելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն է իրավապահ համակարգի ղեկավարը ու նա այսօր ոչ թե պետք է մտահոգություն հայտներ, այլ՝ փարատեր մտահոգությունները։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 
 
Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները