Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

10:19, 24 սեպտեմբեր 2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
 
 
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել համագործակցության շարունակականությունը:
 
Պատվիրակության անդամների խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման համատեքստում:
 
 
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները