Հետևեք մեզ։

Քրեական ենթամշակույթի մեջ ապրող նախկին իշխանությունների ներկայացուցիչները դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ. Ալեն Սիմոնյան

11:08, 24 սեպտեմբեր 2025
Քրեական ենթամշակույթի մեջ ապրող նախկին իշխանությունների ներկայացուցիչները դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.


«Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրող նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ: Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն: Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը: Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին:

Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»։


Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները