Հետևեք մեզ։

Բազմաթիվ նամակներ եմ ստանում, թե «ձեզ պետք է գյուլլել, ավտոդ պայթեցնել»․ Պապոյան

14:58, 24 սեպտեմբեր 2025
Բազմաթիվ նամակներ եմ ստանում, թե «ձեզ պետք է գյուլլել, ավտոդ պայթեցնել»․ Պապոյան

«Ինքս էլ բազմաթիվ նամակներ եմ ստանում, հրապարակում եմ անում, ու ինչ-որ մեկը գրում է, թե «ձեզ պետք է սպանել, ձեզ պետք է «գյուլլել», ավտոդ պայթեցնել»: Երբեմն մենք էլ ենք մեղավոր. երևի ճիշտն այն է, որ բոլոր դեպքերն ուղարկենք իրավապահ մարմիններին»:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին:

Հարցին, թե բացթողումներ չի՞ տեսնում իշխանության կամ իրավապահ համակարգի կողմից, Պապոյանը պատասխանել է․

«Կարծում եմ՝ իրավապահ համակարգը պետք է, բնականաբար, քննի բոլոր առումներով՝ սկսած հայտնաբերումից, վերջացրած թե ինչ պետք է արվեր, որ կանխարգելվեր։ Շատ դատապարտելի բան է տեղի ունեցել, ցանկացած բռնություն մեզ համար խստորեն դատապարտելի է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները