Հետևեք մեզ։

Ձերբակալված չկա․ ոստիկանապետը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին

19:40, 24 սեպտեմբեր 2025
Ձերբակալված չկա․ ոստիկանապետը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որի վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել։ Ամեն ինչ արվում է ոստիկանության և մեր մյուս գործընկերների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի։ Ձերբակալված անձ դեռ չկա։

Այս մասին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայողի մահվան դեպքի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Ղազարյանը։

Թե ովքեր են հարցաքննվող անձինք, Արամ Ղազարյանն ասաց, որ նախաքննական գաղտնիք չի կարող հայտնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները