Հետևեք մեզ։

Կա ընդդիմադիր, որ ասում է՝ Փաշինյանն է uպանել, հուսամ՝ վարչապետը դատի կտա, հիշենք, թե իրենց իշխանության օրոք քանի մարդ էր uպանվում․ Ռուբեն Ռուբինյան

20:19, 24 սեպտեմբեր 2025
Կա ընդդիմադիր, որ ասում է՝ Փաշինյանն է uպանել, հուսամ՝ վարչապետը դատի կտա, հիշենք, թե իրենց իշխանության օրոք քանի մարդ էր uպանվում․ Ռուբեն Ռուբինյան

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել և միանշանակ դատապարտելի է։ Ես ցավակցում եմ Փարաքար համայնքի ղեկավարի ընտանիքին,հարազատներին, ինչպես նաև սպանված ոստիկանի հարազատներին, ընտանիքին, նաև ցավակցություններս Փարաքարի բնակիչներին։

Այս  մասին Հանրայինի եթերում ասաց ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ում խոսքն առանձնացրել է Hayastan.news-ը։

Ընդդիմության արձագանքների վերաբերյալ, Ռուբինյանն ասաց․ «Ինչ վերաբերում է ընդդիմությանը․․․ մարդ է սպանվել և ես ցավում եմ, որ այդ հարցը ևս քաղաքական բանավեճի առարկա պետք է դառնա հիմա։ Ես տեսա նունիսկ ընդդիմադիր պատգամավորներ, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանն է սպանել։ Հույս ունեմ, որ վարչապետը  դատի կտա, որովհետև չափ ու սահման պիտի լինի ամեն ինչին։ Չգիտեմ, նույնիսկ իմաստ կա, որ ես բացատրեմ, որ Հայաստանում բազմաթիվ ընդդիմադիր համայնքապետեր կան, որ Վալոդյա Գրիգորյանը մեջներից ամենաարժանավորն էր․․․։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, եկեք հիշենք, թե իրենց իշխանության տարիներին օրը քանի սպանություն էր լինում և քանիսն էր բացահայտվում։ Այս սպանությունը պետք է բացահայտվի և մեղավորները պետք է պատժվեն, այդպես պետք է լինի»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները