Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ

08:43, 25 սեպտեմբեր 2025
Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։
 
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին
Ավստրիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ի թիվս այլնի կարևորելով մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդալյնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմներին։ Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները