Սեպտեմբերի 23-ին խուլիգանություն, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Լե Ման» հանդիսությունների համալիրում կռիվ է:
Ինչպես հայտնում է shamahyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:
Ժամը 21:10-ի սահմաններում նշված հանդիսությունների համալիրում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ մասնակիցներից Արմավիրի մարզի բնակիներ 24-ամյա Սարգիս Բ.-ն և 31-ամյա Հարություն Պ.-ն, ինչպես նաև արարողությանը մասնակից մի քանի անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով էլ խաթարվել է հանդիսությունների սրահի բնականոն աշխատանքը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: