Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի մասնակցել կառավարությունում Արմավիրի ողբերգական դեպքի առնչությամբ տեղի ունեցած քննարկմանը։
«Ես չեմ մասնակցել նման քննարկման, բայց Ներքին գործերի նախարարությունը սկսել է ակտիվ աշխատանքը, որ, ի վերջո, հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Գալյանը կոչ արեց սպասել այնքան, որքան անհրաժեշտ է, որ արդյունքներ տեսնենք։
Հարցին՝ եթե իրավապահ համակարգն իր տեղեում լիներ՝ հնարավո՞ր կլիներ կանխել ողբերգությունը, ասաց․
«Գուցեև հնարավոր էր, գուցեև հնարավոր չէր։ Ցավոք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներ է հասցնում կանխել ու դա ամբողջ աշխարհում է, որ միայն Հայաստանում»,- նշեց նա։