Հետևեք մեզ։

Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում․ Սրբուհի Գալյան

11:22, 25 սեպտեմբեր 2025
Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում․ Սրբուհի Գալյան

Լրագրողներն այսօր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին՝ ՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ։

«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։

Անդրադառնալով ՔՊ-ի հռչակած 4-րդ հանրապետությանը՝ նա առաջարկեց սպասել մինչև փոփոխությունները կնախաձեռնվեն։

«Անկախ նրանից Անկախության հռչակագիրը կպահվի,  թե ոչ դա պատմական իրողություն է»,-ասաց նախարարը և հավելեց, որ սա որևէ կերպ հակադրության մեջ չէ 4-րդ հանրապետության ստեղծման հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները