Հետևեք մեզ։

ԱԳՆ-ն մինչև 30 օր է խնդրել՝ Արարատի տարբերանշանի հետ կապված հարցին պատասխանելու համար. News.am

14:10, 25 սեպտեմբեր 2025
ԱԳՆ-ն մինչև 30 օր է խնդրել՝ Արարատի տարբերանշանի հետ կապված հարցին պատասխանելու համար. News.am

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 30 օր ժամանակ է խնդրել NEWS.am լրատվական գործակալությունից Արարատի տարբերանշանը հեռացնելու՝ թուրքական կողմի հնարավոր պահանջի վերաբերյալ հարցին պատասխանելու համար:

Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 16-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու արդյոք թուրքական կողմը դիմե՞լ է ՀՀ ԱԳՆ-ին՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հեռացնել Արարատ լեռան պատկերը, ինչպես նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք թուրքական կողմը դիմե՞լ է ԱԳՆ-ին՝ պահանջելով ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հեռացնել Արարատ լեռան պատկերը, եթե այո՝ ե՞րբ: Վերջին հարցադրումն առանձին ուղղել էինք նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Հարցումն ուղարկելուց հինգ աշխատանքային օր անց՝ սեպտեմբերի 23-ին, ԱԳՆ-ից պաշտոնական գրություն ստացվեց այն մասին, որ հաշվի առնելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում։

Իսկ ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու վերաբերյալ կառավարությանը դեռևս սեպտեմբերի 16-ին ուղարկված մեր հարցը նախ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վերահասցեագրել է Արտաքին գործերի նախարարար Արարատ Միրզոյանին, այնուհետև արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող տեղակալ Մնացական Սաֆարյանի կողմից ուղարկվել է պատասխանի նախագիծ, ըստ որի՝ մեր կողմից բարձրացված հարցին վարչապետն անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած իր ճեպազրույցի ընթացքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Վերլուծական

Ամենաընթերցվածները