ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ եկավ Փարաքարի մշակույթի տուն, որտեղ տեղի է ունենում Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում Մերձավանի սպանության բացահայտման համար։
Ներքին գործերի նախարարը նշեց, որ նորությունների դեպքում հանրությանը կհայտնեն։
Ներքին գործերի նախարարը նշեց, որ նորությունների դեպքում հանրությանը կհայտնեն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։