Արմավիրում այսօր տեղի ունեցած վթարից հետո հոսպիտալացվել է 10 քաղաքացի, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
«7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության: Անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք»,–հայտնեցին գերատեսչությունից:
Այսօր առավոտյան Արմավիրի մարզում` Ատոմակայանի խաչմերուկում, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը», 11 մարդ վիրավորում էր ստացել։
Արմավիրում այսօր տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից 7-ի վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության
09:03, 26 սեպտեմբեր 2025