Հետևեք մեզ։

Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու. ՆԳՆ-ն՝ Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու լուրերի մասին

11:20, 26 սեպտեմբեր 2025
Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու. ՆԳՆ-ն՝ Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու լուրերի մասին

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է մամուլում տարածվող լուրերին, թե Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով տարածվող լուրին, նշեց. 

«Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու: Միջոցառումները շարունակվում են»: 

Ավելի վաղ մի քանի լրատվականներ գրել էին, որ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձին ոստիկանները հայտնաբերել են։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները