Հետևեք մեզ։

Պարզ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը միջանձնային հարաբերությունների հետ կապված է եղել․ ԱԺ նախագահ

14:35, 26 սեպտեմբեր 2025
Պարզ է, որ  Վալոդյա Գրիգորյանի սպանությունը  միջանձնային հարաբերությունների հետ կապված է եղել․ ԱԺ նախագահ

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կապված չէ քաղաքական որևէ դիրքորոշման հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  

«Բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր դեպքեր, որոնք առնչվում են քաղաքական գործիչներին: Այլ հարց է՝ արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք իշխանությունները դրա հետ որևէ կապ ունե՞ն, թե՞ ոչ: Այո, անկախ նրանից՝ ունեն, թե ոչ, դա ենթադրում է պատասխանատվության աստիճան: Որքան ես գիտեմ, չեմ ուզում պնդել, բայց պարզ է, որ դա միջանձնային հարաբերությունների հետ կապված է եղել: Դա կապված չէ քաղաքական դիրքորոշման հետ»,-ասաց Սիմոնյանը: 

ԱԺ նախագահն ընդունեց՝ խնդիրներ կան, իրավապահները պետք է հետևություն անեն: 

«Այո, դա խնդիր է: Այն, ինչ տեղի է ունեցել, բացարձակ վատ բան է, բացասական բան է»,-ասաց նա: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները