Հետևեք մեզ։

Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ հույս են ներշնչում. Գերմանիայի ԱԳՆ

22:30, 26 սեպտեմբեր 2025
Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ հույս են ներշնչում. Գերմանիայի ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հաջող ջանքերը հույս են ներշնչում, նշված է Գերմանիայի ԱԳ նախարարության X-ի միկրոլոբում։
 
«Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին։ Դրա համար ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում»,- նշվում է գրառման մեջ։
 
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման  նոր հնարավորությունները։  

Վերլուծական

Ամենաընթերցվածները