Հետևեք մեզ։

Red Wings-ի Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում խափանվել է ու արտակարգ վայրէջք կատարել. ոմանց ինքնազգացողությունը վատացել է. «Փաստինֆո»

22:34, 26 սեպտեմբեր 2025
Red Wings-ի Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում խափանվել է ու արտակարգ վայրէջք կատարել. ոմանց ինքնազգացողությունը վատացել է. «Փաստինֆո»

Սեպտեմբերի 26-ի երեկոյան «Red Wings» ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված է արտակարգ վայրէջք կատարել Սամարայի օդանավակայանում։

«Փաստինֆո» տեղեկություններվ` իմանալով խափանման մասին ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել, որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։

Այս պահի դրությամբ ուղևորները շարունակում են գտնվել Սամարայի օդանավակայանում՝ օդանավի մեջ: 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները