Սամվել Շահրամանյանն այսօր Եռաբլուրում անդրադարձել է ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանն ու պայմանավորվածությանը:
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղության, սակայն մենք մշտապես նշում են, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից»,-ասաց նա։
Ըստ Շահրամանյանի` աչք փակելով այդ հարցի վրա, մեծ խնդիր են ստեղծում ապագայի համար` հնարավոր է, թե´ Ադրբեջանում, թե´Հայաստանում։
«Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով»,-ասաց նա: