Հետևեք մեզ։

ԱԺ պատվիրակությունը Լյուբլյանայում կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին

10:01, 27 սեպտեմբեր 2025
ԱԺ պատվիրակությունը Լյուբլյանայում կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հոկտեմբերի 9-13-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին, որը կանցկացվի Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։

Այս մասին տեղեկացանք Ազգային ժողովի կայքէջից։

Լյուբլյանա գործուղվել են ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ՝ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու Զաբելա Ղազարյանը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները