Հետևեք մեզ։

Վրաստանում մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու համար

11:05, 27 սեպտեմբեր 2025
Վրաստանում մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու համար

Հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հայց ներկայացնել  Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հայացքներն ու քաղաքականությունը կիսող այլ քաղաքական միավորումներն արգելելու համար․ այդ մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին հայց կներկայացնենք՝ «Միացյալ ազգային շարժում»–ը կազմող բոլոր միավորումները հակասահմանադրական ճանաչելու համար: Սա ժողովրդավարական գործընթաց է, և հայցն անպայման կներկայացվի Սահմանադրական դատարան», – ասել է Կոբախիձեն։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները