Հետևեք մեզ։

Արմավիրի մարզում կրակnցներ են հնչել. կա զnհ

18:52, 27 սեպտեմբեր 2025
Արմավիրի մարզում կրակnցներ են հնչել. կա զnհ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։  ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։

Ըստ լրատվամիջոցների, հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները