Հետևեք մեզ։

Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ

20:43, 27 սեպտեմբեր 2025
Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային համակարգի արդյունավետության և բազմակողմ համագործակցության ապահովման գործում ՄԱԿ դերակատարման և այդ հարցում առկա  մարտահրավերների շուրջ:

 

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության և նրա Կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա կառուցված արդյունավետ համագործակցությանը և 2030 օրակարգի իրագործմանը։

 

Նախարար Միրզոյանը և ԳԱ նախագահն ընդգծել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։
Նախարար Միրզոյանը Անալենա Բերբոքին հաջողություն է մաղթել Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում իր հետագա գործունեության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները