Երևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը սահմանափակելու հարցը։
Մշտադիտարկում կիրականացվի 15 դպրոցում, տարեվերջին կգնահատվի աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշներն ու առաջադիմության որակը։
«Դպրոցականները սկզբում որոշակի կընդվզեն մեր որոշման դեմ, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրական կազդեն»,-նշել է Երևանի քաղաքապետ Ավինյանը։