Հետևեք մեզ։

Էրեբունի-Երևանի տոնը սկսվելու է հոկտեմբերի 11-ից. Ավինյան

09:27, 29 սեպտեմբեր 2025
Էրեբունի-Երևանի տոնը սկսվելու է հոկտեմբերի 11-ից. Ավինյան

«Սիրելի Երևանցիներ, ամսի 11-ից սկսում է Էրեբունի-Երևան տոնակատարությունները, ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք Երևան՝ տոնելու սիրելի քաղաքի ծննդյան օրը»,-հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելել՝ Էրեբունի-Երևանի տոնը իր նոր կոնցեպտով Երևանում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է մեկ-երկու օրվա մեջ։ Ըստ քաղաքապետի՝ բոլոր սիրված փառատոնները անցկացվում են 1-2 օրվա ընթացքում։

Նա ընդգծել է, որ այս տարի կան հյուրեր արտասահմանից, և տոնը սկսվելու է հոկտեմբերի 11-ից՝ էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով, որը տեղի է ունենալու «Դիանա Աբգարի» այգում։

Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ հայտնեց, որ տոնական միջոցառումները կեզրափակվեն Հանրապետության հրապարակում՝ երգիչ Թաթա Սիմոնյանի գալահամերգով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները