Հետևեք մեզ։

Նոր կարգ Վերին Լարսում․ ՌԴ մուտքը՝ էլեկտրոնային ամրագրմամբ

10:41, 29 սեպտեմբեր 2025
Նոր կարգ Վերին Լարսում․ ՌԴ մուտքը՝ էլեկտրոնային ամրագրմամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։

Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։

Գրանցման համար անհրաժեշտ է․

  • գրանցվել էլեկտրոնային հարթակում,շ
  • հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,
  • ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,
  • ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։

Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով՝ esia.epd-portal.ru
Մանրամասները՝ այստեղ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները