Անհայտ կորած զինծառայողների ծնողների և ռազմական ոստիկանների միջև ՊՆ-ի մոտ հրմշտոց սկսվեց։
Քիչ առաջ ՊՆ վարչական շենքի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին հայտնեցին, որ ԳՇ պետի, Կամո Վարդանյանի փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ծնողի` հավաքված 30-ի փոխարեն։
Դա առաջացրեց ծնողների զայրույթը։