Հետևեք մեզ։

TRIPP-ը քննարկվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, երրորդ կողմ կարող է ներգրավվել միայն երկու կողմի համաձայնությամբ. Փաշինյան

15:04, 29 սեպտեմբեր 2025
TRIPP-ը քննարկվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, երրորդ կողմ կարող է ներգրավվել միայն երկու կողմի համաձայնությամբ. Փաշինյան

«Թրամփի ուղու» նախագիծը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով, երրորդ կողմ կարող է ներգրավվել միայն երկու կողմի համաձայնության դեպքում: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Թրամփի ուղի» նախագծում ԵՄ-ի ներգրավվածության հնարավորության վերաբերյալ հարցին: 

«Եվ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն: Զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում: Եվ երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»,-նշեց նա

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները