Մեր խաղաղություն մեկ ամիս 20 օրական է և մենք պետք է հոգ տանենք նրա մասին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոր ծնված երեխան պետք է մեծանա, կայանա: Մենք մի լավ ասացվածք ունենք՝ երեխան հիվանդանալով է մեծանում: Խաղաղությունը՝ այդ երեխան էլ է հիվանդանալով մեծանալու: Գրիպ է ընկնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու է»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ երեխան կարող է նաև անբուժելի հիվանդություն ունենալ, Փաշինյանը վստահեցրեց՝ այս դեպքում երեխան ոչ մի անբուժելի հիվանդությամբ վարակված չէ:
«Նրանք, ովքեր խոսում են այս տրամաբանությունից դուրս, նրանք ուզում են, որ այդ երեխան ոչ միայն հիվանդանա, այլև մահանա։ Տպավորություն է, որ ասում են՝ էս ի՞նչ լավ է, առիթից օգտվենք։ Քանի որ ուրիշներն էլ են ուզում, որ էդ երեխան մահանա, եկեք մենք մեր ձեռքով սպանենք էդ երեխուն։ Լիքը մարդ Հայաստանում և հայաստանից դուրս ոգեւորված են, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չի, սա ընդամենը փուչ հայտարարություն է։ Ես ասում եմ, որ մենք կփորձենք ապացուցել հակառակը և թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը»,–ասաց նա։