Հետևեք մեզ։

«Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը 100 մ գլորվել է ձորը․ կա զnh

17:51, 29 սեպտեմբեր 2025
«Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը 100 մ գլորվել է ձորը․ կա զnh

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14։15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մետր) հարակից ձորը վարորդը մահացել է:  

 

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Վերլուծական

Ամենաընթերցվածները