Հետևեք մեզ։

Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

08:46, 30 սեպտեմբեր 2025
Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: 

Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին։  

Երդման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստի մեկնարկին: Նա կփոխարինի Արեն Մկրտչյանին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները