Հետևեք մեզ։

Պահանջում ենք հրապարակային ներողություն և վնասի փոխհատուցում․ ՀՅԴ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի

09:43, 30 սեպտեմբեր 2025
Պահանջում ենք հրապարակային ներողություն և վնասի փոխհատուցում․ ՀՅԴ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի

Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի՝ մեր կուսակցության հասցեին հնչեցված զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար։

Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել է մեզ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։

Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին նույն հարթակում ասել է, թե իբր ՀՅԴ-ն կազմակերպել է Արարատ Միրզոյանի սպանության փորձ և մասնակցել Ազգային ժողովի ու կառավարության շենքերում ջարդերին։

Արամ Սարգսյանը օգոստոսի 27-ին «Factor.am»-ին տված հարցազրույցում պնդել է, թե «դաշնակցականներն են» մերժել Ալիևի առաջարկները և մասնակցել Եվլախի բանակցություններին։

Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն։
Ուստի դիմել ենք դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և պատճառած վնասի փոխհատուցում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները