Հետևեք մեզ։

Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլի օգտագործման նկատմամբ Կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում. ՇՄ նախարարի տեղակալ

09:56, 30 սեպտեմբեր 2025
Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլի օգտագործման նկատմամբ Կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում. ՇՄ նախարարի տեղակալ

Այո՛, ես վստահ եմ, որ ջուրն օգտագործվում է ըստ նպատակային նշանակության, ինչպես Ազգային ժողովը հաստատել է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Ղազարյանի՝ Սևանա լճից վերցված 30 մլն խմ ջուր վերցնելու վերաբերյալ հարցին: 

Մկրտչյանը նշեց՝ ՇՄՆ-ն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է իր պաշտոնական կարծիքը: 

«Վստահաբար ասեմ ձեզ, որ Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլի օգտագործման նկատմամբ Կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում»,- հայտարարեց ՇՄ նախարարի տեղակալը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները