Մենք Բաքվում պահվող գերիներ ունենք և նրանց հարցով կառավարության ղեկավարը, ԱԳ նախարարը, ինչպես նաև խորհրդարանն առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի հետ վերադարձնենք հայրենիք, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Հարցին, թե ինչու ՄԱԿ-ում վարչապետը չհնչեցրեց «գերի» բառը, այլ անվանեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք»՝ Բաքոյանը պատասխանեց.«Ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի մեկնաբանությունը, դա պետք է անի վարչապետը, բայց վստահ կարող եմ ասել, որ միջազգային մեր գործընկերների հետ բոլոր հանդիպումներին՝ բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով անպայման բարձրաձայնում ենք մեր գերիների վերադարձի մասին»։