Հետևեք մեզ։

Հայոց ցեղասպանության արդարացման հայտարարությունները պիտի քրեականացվեն․ Արծվիկ Մինասյան

11:51, 30 սեպտեմբեր 2025
Հայոց ցեղասպանության արդարացման հայտարարությունները պիտի քրեականացվեն․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է խստացնել և հստակեցնել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը։ Այն վերաբերում է ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հերքմանը, արդարացմանը կամ դրանց վտանգավորության նսեմացմանը։

«Բազմաթիվ են Հայոց Ցեղասպանության հերքման, արդարացման հայտարարությունները, սակայն հոդվածը երբևիցե չի կիրառվել»,-նշեց արծվիկ Մինասյանը։

Նախաձեռնության նպատակը Հայոց ցեղասպանության, ՀՀ-ի կողմից պաշտոնապես ճանաչված և միջազգային մակարդակով հաստատված ցեղասպանությունների հերքումը քրեական պատասխանատվության հստակ հիմք դարձնելն է։

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն, սակայն խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստ է քննարկումների ընթացքում կատարելագործել այն։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները