Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է ետընտրական պրոցես հասկացությունը։ Մինչդեռ 2018թ. առաջ մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին ետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին՝ ընտրությունները կեղծվելու են իշխանությունների կողմից, և դրա հետևանքով ետընտրական պրոցեսների պատեհություն էր առաջանալու․ ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հեղափոխությունից հետո Հայաստանում ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել, մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչը, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ»,- այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։