Հետևեք մեզ։

Փախստականների վերադարձի թեման ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար․ Փաշինյան

13:13, 30 սեպտեմբեր 2025
Փախստականների վերադարձի թեման ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ի ելոյթում անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի հնարավորությանը՝ նշելով, որ այն իրատեսական չի համարում․

«ԼՂ-ի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում։ Մենք արդեն բնակապահովման ծրագիր ենք սկսել նրանց համար։

Մարդիկ հարց են տալիս՝ որքանով է իրատեսական փախստականների վերադարձը ԼՂ։ Ուղիղ ասում եմ՝ ես դա իրատեսական չեմ համարում»,- ասել է նա։

Փաշինյանը նաև շեշտել է. «Բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտներն, այդ թվում՝ ԼՂ կոնֆլիկտը, սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ, և վերաճել բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի»,- ասել է նա։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները