Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին

13:29, 30 սեպտեմբեր 2025
Ալեն Սիմոնյանը ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրականացված տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Վերոնշյալ թեմաներից զատ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները