Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերը

13:51, 30 սեպտեմբեր 2025
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայերի ընթացքը:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները