Հետևեք մեզ։

Խորհրդարանը քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

09:42, 01 հոկտեմբեր 2025
Խորհրդարանը քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը: 

Հունանյանը ծնվել է 1982 թ. օգոստոսի 17-ին Երևանում:

2003 թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը:

2004-2007 թթ. աշխատել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի բուժքույր, 2007-2011 թթ.՝ հերթափոխի պատասխանատու, 2011-2018 թթ.՝ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր: 2018-2021թթ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պալյանը հիշեցրեց՝ այս պահին թեկնածուն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

«Հոգատարությունն է թաքնված այս փոքրիկ կենսագրության հետևում, սեր ու հարգանք են թաքնված այս փոքրիկ կենսագրության հետևում»,- ասաց Հունանյանը իր ելույթի սկզբում:

Խոսելով առողջապահության բացերի և ձեռքբերումների մասին՝ նշեց, որ պետք է կանգ չառնել ու քայլ առ քայլ կատարելագործել առողջապահության ոլորտը:

«Պետք է առողջապահության ոլորտում ձևավորենք նոր մշակույթ՝ առողջության պահպանման առաջնային օղակ, պետք է ընդունենք, որ այս օղակում լայնածավալ լավարկումներ են եղել Կառավարության և քաղաքապետարանի կողմից»,- իր խոսքում մասնավորապես ասաց թեկնածուն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները