Հետևեք մեզ։

Կուսակցությունները, որոնց կառավարումը թափանցիկ չէ, կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից. Փաշինյան

15:28, 01 հոկտեմբեր 2025
Կուսակցությունները, որոնց կառավարումը թափանցիկ չէ, կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից. Փաշինյան

Կուսակցությունները, որոնց կառավարումը թափանցիկ չէ, կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի կուսակցությունների վարչության կամ ղեկավար մարմնի կազմը 1-2 հոգի են գրում, երբեմն նույնիսկ ցույց չեն տալիս, հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, ոնց ընտրվեց։ Մենք ժողովրդավար երկիր ենք, պետք է գտնենք մեխանիզմներ, որ մեր երկրում գործող կուսակցությունները համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնել։ Որովհետև կոնսպիրատիվ կառույցները ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում, թող գնան, զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ իրենց բացահայտենք», – նշել է նա։

Նա նշեց, որ այս հարցում պիտի սերտ համագործակցեն Վենետիկի հանձնաժողովի հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները